Մատչելիության հղումներ

Բրիտանիայում խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ են


Միացյալ Թագավորություն - Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկները, Լոնդոն, 12-ը դեկտեմբերի, 2019թ․
Միացյալ Թագավորություն - Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկները, Լոնդոն, 12-ը դեկտեմբերի, 2019թ․

Բրիտանիայում այսօր վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Վարչապետ Բորիս Ջոնսոնը հույս ունի հաղթանակի հասնել, ամրապնդել պահպանողականների դիրքերը խորհրդարանում՝ «Բրեքզիթ»-ը իրականացնելու համար:

Ընդդիմադիր լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը խոստացել է մեծացնել պետական ծախսերը, մեծահարուստներին ավելի շատ հարկել, նոր հանրաքվե կազմակերպել «Բրեքզիթ»-ի հարցով:

Խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայիս հարաբերակցությամբ չի հաջողվում հաստատել Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու պայմանները: Քաղաքական ուժերը որոշեցին գնալ նոր ընտրությունների, ու այսօր քվեարկության օրն է:

XS
SM
MD
LG