Մատչելիության հղումներ

Նախագահը հյուրընկալել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմի ներկայացուցիչներին


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան թիմի մի խումբ ներկայացուցիչներին:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Արմեն Սարգսյանը հյուրերին շնորհավորել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության 25-ամյակի առթիվ և գնահատելի համարել այն աշխատանքը, որն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմի կողմից:

Տանյա Ռադոչայը շնորհակալություն է հայտնել նախագահին և նախագահի տիկին Նունե Սարգսյանին աջակցության համար՝ համաձայնելով, որ երեխաներն առողջ մեծանալու համար առաջին հերթին սիրո ու հոգատարության կարիք ունեն:

Նա ընդգծել է, որ Հայաստանում 25-ամյա գործունեության ընթացքում լավ արդյունքներ են արձանագրել, բայց կարևորել է նաև ներկայի և ապագայի համար արդյունավետ ծրագրերի իրականացումը:

Նախագահ Սարգսյանն իր և նախագահական ինստիտուտի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ իր առաքելությունը հաջողությամբ իրականացնելու գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG