Մատչելիության հղումներ

ՌԴ-ում այսօրվանից ցուցադրվելու է ուկրաինական «Ժողովրդի ծառա» սերիալը, որի գլխավոր դերակատարը Զելենսկին է


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ

Ռուսական THT հեռուստաընկերությունը դեկտեմբերի 11-ից սկսում է «Ժողովրդի ծառա» ուկրաինական սերիալի ցուցադրությունը, որի գլխավոր դերակատարը Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին է:

2015 թվականին նկարահանված սերիալում դերասան Վլադիմիր Զելենսկին մարմնավորում է պատմության ուսուցչի կերպարը, որը հետո դառնում է Ուկրաինայի նախագահ:

Չորս տարի անց սերիալը իրականություն դարձավ. Վլադիմիր Զելենսկին 2019 թվականին ընտրվեց Ուկրաինայի նախագահ՝ ստանալով ընտրողների ձայների 70 տոկոսը:

«Ժողովրդի ծառա» սերիալը ռուսական հեռուստաընկերությունը սկսում է ցուցադրել Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների Փարիզում կայացած հանդիպումից երկու օր անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG