Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն հայտնում է Մարտունու հիվանդանոցում առերևույթ կոռուպցիոն հանցագործության բացահայտման մասին


Մարտունու բժշկական կենտրոնում, արխիվ
Մարտունու բժշկական կենտրոնում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այսօր հաղորդում է, որ Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչի կողմից կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության դեպք է բացահայտել:

Մասնավորապես, ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն, պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչը «իր լիազորություններն օգտագործելով կազմակերպության շահերին հակառակ, անտեսելով առողջական խնդիրներով 2017-2019 թվականներին բուժօգնության դիմած մի շարք անձանց` պետական պատվերի ծրագրից օգտվելու (անվճար կամ մասնակի վճարումով բժշկական օգնություն ստանալու) իրավունքը կամ սոցիալական փաթեթի շահառու հանդիսանալու կամ օրենքով սահմանված կարգով վճարումներից ազատված լինելու կամ բուժօգնության համար հիվանդանոցի դրամարկղ սահմանված վճարումներ կատարած լինելու հանգամանքները, մատուցված ծառայությունների համար, որպես հավելյալ վարձատրություն, միասնական դիտավորությամբ մի շարք անձանցից անձամբ պահանջել և ստացել է խոշոր չափի առևտրային կաշառք»:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG