Մատչելիության հղումներ

Հաքերային հարձակումների հետ կապված ԱՄՆ-ՌԴ հակադրությունը Լավրովը բարդել է Օբամայի վարչակազմի վրա


Սերգեյ Լավրովը Վաշինգտոնում, 10 դեկտեմբերի, 2019թ.
Սերգեյ Լավրովը Վաշինգտոնում, 10 դեկտեմբերի, 2019թ.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ կայացած հանդիպումներից հետո մամուլի ասուլիս է տվել Ռուսաստանի դեսպանատանը:

Բանակցություններում Թրամփը և Փոմփեոն Լավրովին զգուշացրել են, որ Ռուսաստանը չմիջամտի 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին: Անդրադառնալով այդ զգուշացումներին՝ Լավրովն ասել է, թե իքնն ԱՄՆ-ի վարչակազմին առաջարկել է հրապարակայնացնել հաքերային հարձակումների ռիսկերի հետ կապված 2016-ի հոկտեմբերից մինչև 2017-ի հունվարը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տեղի ունեցած նամակագրությունը:

«Այդ նամակագրությունը հրապարակելու դեպքում պարզ կդառնա, որ մեր միջամտության վերաբերյալ ԱՄՆ-ի կասկածների հետ կապված մենք պատրաստակամ էինք համագործակցել ցանկացած հարցով», - ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը կտրականապես հրաժարվում էր նման համագործակցությունից:

XS
SM
MD
LG