Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը և պետքարտուղարը Վաշինգտոնում ընդունել են Ռուսաստանի արտգործնախարարին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 10-ը մայիսի, 2017թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 10-ը մայիսի, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Փոմփեոն Վաշինգտոնում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումների ժամանակ կրկնել են Ռուսաստանի դեմ մեղադրանքները 2016 թվականի ընտրություններին միջամտելու ջանքերի վերաբերյալ և նախազգուշացրել, որպեսզի այլևս նման փորձեր չլինեն:

Լավրովը հերքել է այդ մեղադրանքները՝ դրանք անվանելով անհիմն: Ռուսաստանի հանդեպ կասկածները հեղեղել են Վաշինգտոնը, ասել է նախարարը:

Թրամփը «Մոսկվային հորդորել է լուծել Ուկրաինայի հետ հակամարտությունը», ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում, որը հրապարակվել է երեկ կայացած հանդիպումից հետո:

Կողմերը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում, նաև սպառազինության վերահսկման հետ կապված հարցեր:

Թրամփը շեշտել է, որ կարևորում է «զենքի արդյունավետ գլոբալ վերահսկումը», որը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին, այլև Չինաստանին:

ԱՄՆ նախագահը Ռուսաստանին խնդրել է աջակցություն ցուցաբերել՝ կանխելու համար Իրանի կողմից միջուկային զենքի զարգացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG