Մատչելիության հղումներ

Բացահայտվել է Երևանում ավտոմեքենաներից կատարված 20-ից ավելի գողության դեպք


Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ
Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված գողությունների երկու տասնյակից ավելի դեպք: Երևանի 30-ամյա բնակիչը կալանավորվել է:

Քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. հունիսից հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչը՝ ծնված 1989թ., ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով, երկու դեպքում նաև Երևանի մեկ այլ բնակչի հետ նախնական համաձայնությամբ, Երևանի տարբեր փողոցներում կայանված ավտոմեքենաների ապակիները կոտրելու եղանակով ապօրինի մուտք է գործել նշված ավտոմեքենաների սրահներ և հափշտակել գումար, պայուսակներ, բանկային քարտեր և այլ իրեր:

Բացի այդ, 30-ամյա տղամարդը հափշտակված բանկային քարտերով կատարել է կանխիկացման գործարքներ։ Նախաքննության ընթացքում վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում էր կայացվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում: Նոյեմբերի 29-ին 30-ամյա տղամարդը հայտնաբերվել է:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված գողությունը) և 3-րդ կետերով, ինչպես նաև 185-րդ հոդվածի 1-ին մասով՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG