Մատչելիության հղումներ

Վարչապետին զարմացրել են Սերժ Սարգսյանին առնչվող քրգործի հետ կապված որոշ մեկնաբանությունները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովին, հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր և 2003 թվականից նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։

Ելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերջին իրադարձություններին. - «Դուք տեղյակ եք, որ օրեր առաջ մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանին, ըստ էության, կոռուպցիոն մի գործով: Ինձ զարմացրեցին, ճիշտն ասած, դրա հետ կապված որոշ արձագանքներ, որ ասում են՝ այս ինչ զավեշտ է, Սերժ Սարգսյանին 400 միլիոն դրամի չարաշահման համար մեղադրանք է առաջադրվել: Ես հասկանում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, որ կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են, ասենք, համերգ հեռուստադիտողների հայտերով, երբ ասվում է՝ կամ կառավարության, կամ վարչապետի հայտով խնդրում եմ մեկ քրեական գործ Սերժ Սարգսյանի նկատմամբ՝ 400 միլիոն դրամի սահմաններում: Այս տրամանաբությամբ հետևում է հաջորդ հարցը՝ ինչո՞ւ ես պատվիրել 400 միլիոն դրամանոց և ոչ թե, ասենք, 4 միլիարդ դրամանոց գործ:

Իմիջիայլոց, կոռուպցիոն մտածողությունը և կոռուպցիայի դեմ պայքարի այս ընկալումն, իմ կարծիքով, մեկը մյուսի շարունակությունն է, այսինքն՝ ըստ էության, գործ ունենք նույն ծագման հետ՝ ինչպե՞ս է ընկալվում կոռուպցիայի դեմ պայքարը, և ինչպե՞ս է ընկալվում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը»:

Իր ելույթում կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև մի քանի օր առաջ Ազգային ժողովում ունեցած ելույթում հնչեցրած այն հայտարարությանը, որ վարչապետը պետական բյուջեից ոչ մի կոպեկ չի գողանում: Վարչապետի խոսքով՝ այդ հայտարարությունը կիսատության որոշակի տարր ունի, և այն պետք է ամբողջացնել այն մտքով, որ ՀՀ պետական միջոցները դեռևս 100 տոկոս արդյունավետությամբ չեն ծախսվում, ներառյալ վարչապետի գործունեությանն առնչվող ծախսերը:

Ամբողջական ելույթը կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG