Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի երկու նախկին վարչապետերը կոռուպցիոն գործով դատապարտվեցին ազատազրկման


Բիշքեկի դատարանի որոշմամբ Ղրղըզստանի երկու նախկին վարչապետերը՝ Սափար Իսակովն ու Ժանտարո Սաթըբալդիևը դատապարտվեցին ազատազրկման կոռուպցիոն գործով: Սափար Իսակովը` 15 տարվա, իսկ Ժանտորո Սաթըբալդիևը՝ 7,5 տարվա ազատազրկման:

Մի շարք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ ևս տարբեր պատժաչափեր ստացան, իսկ ֆինանսների ու էներգետիկայի նախկին նախարարները տուգանվել են:

Նրանք բոլորը մեղադրվում են Բիշքեկի ջերմակայանը արդիականացնելու ժամանակ կատարած կոռուպցիոն գործարքների մեջ:

Ջերմակայանի գործով մեղադրանք է առաջադրված նաև նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին: Նա մեղադրանքը չի ընդունում, այն համարելով քաղաքական:

Ղրղըզստանի խոշորագույն էներգետիկ աղբյուրը արդիականացվել էր Չինաստանի ավելի քան 380 միլիոն դոլարի վարկով: Գործարքը կնքվել էր 2013 թվականին: 2018-ի ձմռանը ջերմակայանում խոշոր վթար պատահեց, որի հետևանքով Բիշքեկը սառնամանիքին մնացել էր առանց ջեռուցման ու էլեկտրամատակարարման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG