Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախկին վարչապետին կոռուպցիոն մեղադրանք է առաջադրվել


Ղրղըզստանի նախկին վարչապետ Սափար Իսակով, արխիվ

Ղրղըզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն մայիսի 29-ին նախկին վարչապետ Սափար Իսակովին վեց ժամ հարցաքննելուց հետո նրան կոռուպցիոն մեղադրանք է առաջադրել և արգելել է հեռանալ երկրից: Իսակովը մեղադրանքը չի ընդունել՝ պնդելով, որ իր դեմ հարուցված գործը «բացարձակապես անօրինական է»:

Կոռուպցիոն գործը վերաբերում է 2013 թվականին, երբ երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում Իսակովը համակարգում էր Բիշքեկի էլեկտրակայանը արդիականացնելու աշխատանքները: Ըստ հետաքննության, չարաշահելով պաշտոնեական դիրքը՝ նա օգնել է, որ չինական TBEA ընկերությունը հաղթող ճանաչվի հայտարարված մրցույթում, ինչի հետևանքով պետությանն ու հասարակությանը մեծ վնասներ է պատճառել:

Գործը հարուցվել էր անցած ձմռանը էլեկտրակայանում տեղի ունեցած վթարից հետո, որի հետևանքով Ղրղըզստանի մայրաքաղաքի հազարավոր տներ մնացել էին առանց ջեռուցման:

Անցած ամիս Սափար Իսակովի կառավարությունը վստահության քվե չէր ստացել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG