Մատչելիության հղումներ

Կրակոցներ ու նոր զոհեր Իրաքում


Իրաքում անհայտ զինյալների կրակոցներից Բաղդադի մոտ առնվազն 14 մարդ է սպանվել, այդ թվում` երեք ոստիկան: Իսկ մայրաքաղաքի կենտրոնական Թահրիր հրապարակում, որը համարվում է ցույցերի հիմնական վայրը, ավելի քան 4 տասնյակ մարդ է վիրավորվել: Այս տվյալները ուրբաթ երեկոյան հայտնել են Իրաքի ոստիկանությունն ու առողջապահական ծառայությունը:

Իրաքում շուրջ երկու ամիս շարունակվող հակակառավարական ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են սպանվել: Անցյալ շաբաթ վարչապետ Ադել Աբդուլ Մահդին հայտարարել է հրաժարական տալու մասին:

XS
SM
MD
LG