Մատչելիության հղումներ

Իրաքի վարչապետը հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին


Հակակառավարական ցույցեր Իրաքում, 28-ը նոյեմբերի, 2019թ․

Իրաքում շաբաթներ շարունակվող արյունալի բախումների ֆոնին երկրի վարչապետ Աբդել Մահդին հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին: 77-ամյա շիա գործիչը Իրաքի վարչապետի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի հոկտեմբերին:

Իրաքում այս տարվա հոկտեմբերից ի վեր, այդ թվում՝ երկրի վարչապետի հրաժարականի պահանջով զանգվածային ակցիաների ժամանակ սպանվել է 400 ցուցարար, ավելի քան 1500 մարդ վիրավորվել է: Իրաքում ծավալված բողոքի գործողությունները և դրանց ուղեկցող բախումները ամենախոշորն են Սադդամ Հուսեյնի իշխանափոխության պահանջով 2003 թվականի զանգվածային ցույցերից ի վեր:

Իրաքցիները իշխանություններից պահանջում են պայքարել աղքատության դեմ, աշխատատեղեր ստեղծել, ապահովել բնականոն պայմաններ բժշկական և կրթական հիմնարկների գործունեության համար: Ցուցարարները պնդում են, որ կառավարությունը լուրջ միջոցներ չի ձեռնարկում երկրում համատարած կոռուպցիան վերացնելու ուղղությամբ: Բողոքի ակցիաների մասնակիցները դժգոհ են նաև երկրում աճող Իրանի ազդեցությունից, ի նշան բողոքի ցուցարարները նոյեմբերի 27-ին հրդեհել են Իրաքում Իրանի դեսպանատան շենքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG