Մատչելիության հղումներ

Գանուս. «Պաշտոնանկ անել ռուս աթլետների բոլոր մարզիչներին»


Ռուսաստանի հակադոպինգային գործակալության տնօրեն Յուրի Գանուս, արխիվ
Ռուսաստանի հակադոպինգային գործակալության տնօրեն Յուրի Գանուս, արխիվ

Ռուսաստանի հակադոպինգային գործակալության՝ ՌՈՒՍԱԴԱ-ի ղեկավար Յուրի Գանուսը կոչ է արել պաշտոններից ազատել ռուսաստանցի աթլետների բոլոր մարզիչներին:

Նա ասել է, թե մարզիչներն աննախադեպ քայքայիչ մեթոդներ են կիրառել, և վիճակն այն աստիճանի ծանր է, որ Ռուսաստանի օլիմպիական սպորտը փրկելու համար անհրաժեշտ է անձամբ Դաշնության նախագահի միջամտությունը:

«Դոպինգային ճգնաժամի 5-րդ տարին է, իսկ գնալով է՛լ ավելի ենք մխրճվում դրա մեջ: Չորս տարի է առջևում, բայց դատելով մարզական իշխանության գործելակերպից՝ ես խնդիրների լուծման որևէ հեռանկար չեմ տեսնում», - ասել է Գանուսը:

Ռուսաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիան 2015 թվականից որակազրկված է: Չի բացառվում, որ պատիժը կերկարաձվի ևս չորս տարով, քանի որ բացահայտվել են դոպինգային նմուշները կեղծելու նոր աղաղակող փաստեր:

Դեկտեմբերի 9-ին Լոզանում WADA-ն՝ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը պետք է քննարկի Ռուսաստանի խնդիրը:

WADA-ի հանձնաժողովն առաջարկել է երկարաձգել որակազրկումը, հավելելով, որ դոպինգ չօգտագործող ռուսաստանցի «մաքուր» մարզիկները կարող են, 2018 թվականի Ձմեռային օլիմպիադայի օրինակով, չեզոք դրոշի ներքո մասնակցել մրցումներին:

XS
SM
MD
LG