Մատչելիության հղումներ

Մոսկվան քննադատում է ռուսաստանցի մարզիկների նկատմամբ WADA-ի դիրքորոշումը


ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, Մոսկվա, 28 նոյեմբերի, 2019թ.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան քննադատել է միջազգային խոշոր մրցաշարերին ռուսաստանցի մարզիկների մասնակցությունն արգելելու մասին համաշխարհային հակադոպինգային գործակալության առաջարկը:

Զախարովայի փոխանցմամբ, գործակալությունը վերջին ժամանակաշրջանում առաջնորդվում է քաղաքական նպատակներով. «Որոշ երկրներում ոչ միայն օգտագործում են արգելված դեղամիջոցներն, այլև փոխում են մեզի ստուգման նմուշները և ստուգումների արդյունքները, որոշ երկրներում էլ դեղերի ստուգում ընդհանրապես չեն կատարում, բայց պատկան կազմակերպությունները դրա վրա աչք են փակում»,- ասել է Զախարովան:

Նա վստահեցրել է, որ Ռուսաստանն ակտիվորեն պայքարում է խթանիչների դեմ և ասել է, թե «անընդունելի է, որ խթանիչների թեման քաղաքական նպատակներով է շահարկվում»:

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեն դեկտեմբերի 9-ին է որոշում կայացնելու ռուսաստանցի մարզիկների վերաբերյալ:

Recommended

XS
SM
MD
LG