Մատչելիության հղումներ

Բրայան Հուք․ Իրանում բողոքի ակցիաների ընթացքում սպանվածների թիվը կարող է հազարից ավելի լինել


Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուք, արխիվ
Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուք, արխիվ

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Իրանում բողոքի վերջին ցույցերի ընթացքում՝ կապված վառելիքի թանկացման և վաճառքի սահմանափակման հետ, անվտանգության ուժերի կողմից սպանվածների թիվը կարող է գերազանցել հազարը: Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը այդ մասին ասել է երեկ լրագրողների հետ զրույցում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր Իրանի կողմից քաղաքացիական բողոքի ճնշումը և հայտարարել, որ Միացյալ Նահանգները կլինի ցուցարարների կողքին: Իրավիճակը Իրանում որակելով «սարսափելի»՝ Թրամփը նախազգուշացրել էր, թե Թեհրանի կողմից ցանկացած նոր սպառնալիք «կոշտ դիմադրության կհանդիպի»:

Բողոքի ցույցերն Իրանում սկսվել են նոյեմբերի 15-ից, երբ կառավարությունը հայտարարեց վառելիքի գների բարձրացման և վաճառքի սահմանափակման մասին:

XS
SM
MD
LG