Մատչելիության հղումներ

Մնացականյան - Մամեդյարով հանդիպումը տևել է 3,5 ժամ


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ երեկ ուշ երեկոյան Բրատիսլավայում մեկնարկած հանդիպումը տևել է երեքուկես ժամ, Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են նորից հանդիպել եկող տարվա սկզբին:

«Ինտերֆաքս-Ազերբայջան»-ը, վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարությանը, այսօր առավոտյան հայտնել է նաև, որ նախարարները քննարկել են ստեղծված իրավիճակն ու խաղաղ կարգավորման ապագա ուղիները:

Այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում:

Սլովակիայի մայրաքաղաքում երեկ մինչ այդ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առանձին հանդիպումներ էին անցկացրել Մնացականյանի և Մամեդյարովի հետ:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Բրատիսլավայում մասնակցում են ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովին:

XS
SM
MD
LG