Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը


Սլովակիա, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպում են՝ մասնակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի, Բրատիսլավա, 4-ը դեկտեմբերի, 2019թ.
Սլովակիա, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպում են՝ մասնակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի, Բրատիսլավա, 4-ը դեկտեմբերի, 2019թ.

Բրատիսլավայում մեկնարկել է ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայցուցչի մասնակցությամբ:

Այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպում էր ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Մնացականյան-Մամեդյարով վերջին հանդիպումը կայացել է սեպտեմբերին Նյու Յորքում:

XS
SM
MD
LG