Մատչելիության հղումներ

Հայաստանի շրջանների մեծ մասում այսօր տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազի


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է՝ այսօր Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում և Արցախում սպասվում են ձյան առատ տեղումներ, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։

Այսօր տեղումներ են սպասվում Հայաստանի շրջանների մեծ մասում, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, դեկտեմբերի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 5-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, դեկտեմբերի 8-9-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևանում այսօր սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով, դեկտեմբերի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG