Մատչելիության հղումներ

Ըստ Մնացականյանի, հայկական կողմի մեկ միասնական փաթեթում կան բուն կարգավորմանը և այդ գործընթացի միջավայրին առնչվող հարցեր


Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյան

«Հայկական կողմն ունի մեկ միասնական փաթեթ, որում կան ինչպես բուն կարգավորմանը, այնպես էլ խաղաղ կարգավորման գործընթացի միջավայրին առնչվող հարցեր», - այսօր հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը։

Դեկտեմբերի 4-ին՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Մնացականյանը հավելել է՝ բուն կարգավորման հարցում մեր գերակայություններն առնչվում են Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը և կարգավիճակին. «Ունեցանք որոշ համեստ արդյունք անցյալ ամսվա ընթացքում և այդ ուղղությամբ աշխատել շարունակելն, իհարկե, մեզ համար կարևոր ու հետաքրքրական է: Հավասարաչափ կարևորություն եմ տալիս, ընդգծում եմ այն նշանակությունը, որը տալիս ենք բոլոր այն միջոցառումներին, որոնք ուղղված են էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը», - ասաց նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG