Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում կկայանա Մնացականյան-Մամեդյարով հանդիպում


Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ հանդիպումը Նյու Յորքում, 23-ը սեպտեմբերի, 2019թ․
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ հանդիպումը Նյու Յորքում, 23-ը սեպտեմբերի, 2019թ․

Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը իր ֆեյսբուքյան էջում:

ԵԱՀԿ նախարարական հանդիպումը Սլովակիայի մայրաքաղաքում նախատեսված է դեկտեմբերի 5-6-ը: Դրա շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների սպասվող հանդիպման մասին ավելի վաղ հայտարարել էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը:

XS
SM
MD
LG