Մատչելիության հղումներ

Պեսկով. «Ղրիմի կարգավիճակի որևէ քննարկում բացառված է»


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ղրիմի կարգավիճակին վերաբերող որևէ քննարկում Կիևի հետ անհնարին է:

Այս մասին Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը խոսել է` մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջին հայտարարությունները: Ուկրաինայի նախագահն առաջարկել էր Ղրիմի հարցը քննարկել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ ձևաչափում:

«Կրեմլի որևէ արձագանք այս հայտարարությանը լինել չի կարող: Ղրիմի կարգավիճակի որևէ քննարկում բացառվում է», - հայտարարել է Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG