Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը կոչ է անում փոփոխության ենթարկել Մինսկի համաձայնագրերը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կտրականապես բացառել է դեկտեմբերի 9-ին «Նորմանդյան ձևաչափով» Փարիզում կայանալիք բանակցությունների տապալման դեպքում Դոնբասում լայնամասշտաբ ռազմական գործողությունների մեկնարկի հնարավորությունը:

«Ես, իհարկե, բանակցությունների տապալման դեպքում «պլան Բ» ունեմ, սակայն Դոնբասում նոր հարձակման հնարավորությունը բացառվում է», - նշել է Զելենսկին: Ուկրաինայի նախագահը հավելել է՝ կցանկանար, որ Մինսկի համաձայնագրերի որոշ դրույթներ ենթարկվեին փոփոխության:

«Դոնբասում նախատեսված ընտրությունները պետք է կազմակերպվեն Ուկրաինայի օրենսդրության հիման վրա: Մեր ցանկությունն է նաև, որ Ռուսաստանի հետ պետական սահմանի` Դոնեցկի և Լուգանսկի հատվածների վերահսկողությունը Կիևին հանձնվի դեռ մինչև ընտրությունները: Մենք, իհարկե ,տեղյակ ենք, որ Մինսկի համաձայնագրերը քայլերի փոքր-ինչ այլ հաջորդականություն են ենթադրում: Կարծում եմ, որ հարկավոր է լուծել այս հակասությունը», - նշում էր Զելենսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG