Մատչելիության հղումներ

Լավրովն այսօր սկսում է երկօրյա այցը Ադրբեջան


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա այցով մեկնում է Ադրբեջան։ Բաքվում նա հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Օրակարգի գլխավոր հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի խնդիրն է: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կողմերին աջակցելն առաջնային խնդիր է Ռուսաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, և այն Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում է», - ասված է Լավրովի այցին ընդառաջ Ռուսաստանի արտգործնախարարության հրապարակած հայտարարությունում: Հայտարարությունը շեշտում է, որ հակամարտությունը կարող է լուծվել «բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով՝ կողմերի միջև երկխոսության ճանապարհով»:

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահներն են, որոնք հանդես են գալիս որպես միջնորդ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG