Մատչելիության հղումներ

Լավրովը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան, որտեղ հանդիպումներ կունենա նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Երկօրյա այցը կմեկնարկի դեկտեմբերի 2-ին: «Կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը, այդ թվում՝ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան:

Ավելի վաղ՝ այս ամսվա սկզբին, Լավրովն այցելել էր Հայաստան, քննարկել նաև ղարաբաղյան խնդիրն ու պնդել՝ «առանց Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG