Մատչելիության հղումներ

Ալբանիայում իշխանությունները դադարեցրել են աղետի գոտում փրկարարական աշխատանքները


Ալբանիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 50-ի, իշխանությունները այսօր դադարեցրել են աղետի գոտում փրկարարական աշխատանքները, այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Էդի Ռաման:

6,4 մագնիտուտ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները ամենամահաբերն էր այդ երկրում վերջին տասը տարվա ընթացքում: Նոյեմբերի 26-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առանց տանիքի են մնացել հազարավոր մարդիկ, վիրավորվել է 900 մարդ, 41 հոգի դեռևս գտնվում է հիվանդանոցում:

Եվրոպայի ամենաաղքատ այս երկրում վերջին օրերին տեղի փրկարարներին են միացել նաև տասնյակ երկրներից ժամանած մասնագետներ, որոնք հատուկ սարքերի ու վարժեցված շների օգնությամբ որոնողական աշխատանքներ են իրականացրել՝ փլատակներից փրկելով 40 մարդու կյանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG