Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳՆ-ը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը


Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել շփման գծում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Ըստ հայտարարության, Հայաստանի ԱԳՆ-ը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի հետևանքով ծանր վիրավորում է ստացել Արցախի ՊԲ զինծառայող, 1997 թվականին ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը:

«Դիպուկահարի կրակի հետևանքով տեղի ունեցած այս միջադեպին չի նախորդել իրավիճակի որևէ լարում, ինչը ի ցույց է դնում, որ ադրբեջանական կողմից առկա է հրադադարը խախտելու միտումնավոր փորձ», - նշված է ԱԳՆ հայտարարությունում:

Ըստ ԱԳՆ-ի, նման միջադեպերը լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին և հակասում խաղաղության համար նպաստավոր միջավայր ձևավորելու շուրջ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

«Անգամ ներքաղաքական նոր զարգացումների պայմաններում Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա իր հանձնառություններին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվելիք հերթական նախարարական հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցած այս միջադեպն ավելի է ընդգծում հրադադարի ամրապնդման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման առաջնահերթությունը, այդ թվում՝ համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով: Արագ ապաքինում ենք ցանկանում վիրավորում ստացած զինծառայողին», - նշված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG