Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 10:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Արագածոտնի մարզի Աշտարակի և Թալինի տարածաշրջաններում, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում և Արենի-Եղեգնաձոր ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը՝ Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն։