Մատչելիության հղումներ

Վահագն Հարությունյանի պաշտպանը դիմել է դատախազին՝ վերացնելու հետախուզումը ՀՀ վերադառնալու համար


Վահագն Հարությունյան

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանը դիմել է գլխավոր դատախազին՝ խնդրելով վերացնել տեխնիկական խնդիրները՝ մասնավորապես հետախուզումը, որպեսզի Հարությունյանը հնարավորություն ունենա վերադառնալ Հայաստան։ «Ազատությանը» փոխանցեց դատախազի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։

Հետախուզման չդադարեցման դեպքում եթե նա մուտք գործի Հայաստան, բերման կենթարկվի իրավապահների կողմից։

Վահագն Հարությունյանը դեռ մեկ տարի առաջ է ներգրավվել որպես մեղադրյալ՝ ապացույցները կեղծելու համար։ 2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների գործը քննած նախկին քննչական խմբի ղեկավարին սկզբում մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու մեջ։ Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ լրացրել է մեղադրանքը, և Հարությունյանը մեղադրվում է նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։

Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում՝ պնդում է, որ հետախուզումն էլ անօրինական է։ Նա մեկ տարի առաջ «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասել էր, որ Մոսկվայում է՝ բուժման նպատակով։

Recommended

XS
SM
MD
LG