Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել ՊՎԾ-ից ստացած նյութերի հիման վրա


Հարուցվել է քրեական գործ` պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու, այդ թվում` հակամրցակցային գործունեություն իրականացնելու դեպքերի առթիվ, այս մասին տեղեկացում է Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքէջը:

Ըստ հաղորդագրության, Հատուկ քննչական ծառայությունում Պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և 315-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութությունը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով հակամրցակցային գործունեությունը և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին՝ առանձնապես խոշոր չափով յուրացումը կամ վատնումը, կետով հարուցվել է քրեական գործ` ոստիկանության կողմից տրանսպորտային ու այլ տեխնիկական միջոցների ձեռքբերման ու սպասարկման, տարբեր ծառայությունների և ապրանքների գնման ընթացակարգերի, մի շարք ընկերություններին տրամադրված դրամաշնորհների ու սուբսիդիաների ծախսման գործընթացներում պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական անփութություն կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` հակամրցակցային գործունեություն իրականացնելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ:

Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG