Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը ստացել է Էդգար Շաթիրյանի հրաժարականի դիմումը


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը նոյեմբերի 27-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը նոյեմբերի 27-ին հրաժարականի դիմում է ներկայացրել», - ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ Շաթիրյանն իր հրաժարականի մասին գրառում էր կատարել նոյեմբերի 26-ին իր ֆեյսբուքյան էջում: «Ազատություն» հետ զրույցում նա պնդել էր, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հեռանալու պատճառը կապ չունի նախագահ չընտրվելու հետ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երեքշաբթի օրը նախագահ ընտրեց հանձնաժողովում ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանին:

Recommended

XS
SM
MD
LG