Մատչելիության հղումներ

Ռուսաստանում մահացել է Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը


Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյան

Ռուսաստանում մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը։ Լուրը «Ազատության» հետ զրույցում հաստատեցին Կարապետյանի հարազատները։

Ըստ նրանց, ոստիկանության նախկին պաշտոնյայի, ինչպես նաև նրա մորեղբոր մահը վրա է հասել գազի պայթյունի հետևանքով։

49-ամյա Կարապետյանը ոստիկանության համակարգում է եղել 1990-ականներից, 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ էլ զբաղեցրել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի պաշտոնը։ Հետընտրական արյունալի իրադարձություններից մեկ տարի անց պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:

Առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

Recommended

XS
SM
MD
LG