Մատչելիության հղումներ

Տավուշում կստեղծվի ՄԻՊ մարզային ստորաբաժանում


Հայաստանի կառավարության հերթական նիստը, 28-ը նոյեմբերի, 2019թ.
Հայաստանի կառավարության հերթական նիստը, 28-ը նոյեմբերի, 2019թ.

Հայաստանի կառավարությունն այսօր որոշել է գումար հատկացնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին՝ Տավուշում մարզային ստորաբաժանման ստեղծմամբ պայմանավորված:

Հիմնավորման համաձայն՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահվել են նոր գործառույթներ: Էականորեն աճել է նաև Պաշտպանին ներկայացվող դիմում-բողոքների թիվը։

Վերջին տարիներին զգալի աճել է նաև Տավուշի մարզից ՄԻՊ-ին հասցեագրվող դիմում-բողոքների թիվը: Որոշման ընդունման արդյունքում Տավուշի և հատկապես մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների համար առավել հասանելի և մատչելի կդառնան ՄԻ պաշտպանի աշխատակազմի կողմից տրամադրվող ծառայությունները։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը գտնվում է կառավարության աջնահերթությունների և գերակայությունների ցանկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG