Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է կենտրոնական և արևելյան հատվածներում գտնվող մի շարք զորամասեր, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:
Բակո Սահակյանին ուղեկցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: