Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ալբանիայի նախագահին


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ալբանիայի նախագահ Իլիր Մետային Տիրանայի մերձակայքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

Արմեն Սարգսյանը զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթել է ուժ և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում, ասված է Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում:

Երեկ Ալբանիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 23, վիրավորվել՝ շուրջ 650 մարդ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG