Մատչելիության հղումներ

Զինվորի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով


Ժամկետային զինծառայող, շարքային Վահան Մուշեղյանի մահվան փաստով Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի («Ինքնասպանության հասցնելը») 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

19-ամյա զինվորի դին՝ պարանով ծառից կախված վիճակում, հայտնաբերվել է այսօր առավոտյան Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG