Մատչելիության հղումներ

Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է զինվորի դի՝ ծառից կախված վիճակում


ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ
ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ

Այսօր ժամը 9-ի սահմաններում, Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի դին՝ ծառից կախված վիճակում: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

«Պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:

Վահան Մուշեղյանը 19 տարեկան էր, զորակոչվել էր այս տարվա առաջին զորակոչին՝ Սյունիքի զինկոմիսարիատից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG