Մատչելիության հղումներ

Պեկինը ծանր պարտություն է կրում Հոնկոնգի տեղական ընտրություններում


Հոնկոնգ - Ժողովրդավարական ուժերի աջակիցները տոնում են հաղթանակը ընտրություններում, 25-ը նոյեմբերի, 2019թ․
Հոնկոնգ - Ժողովրդավարական ուժերի աջակիցները տոնում են հաղթանակը ընտրություններում, 25-ը նոյեմբերի, 2019թ․

Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում չդադարող բողոքի ակցիաների ֆոնին կիրակի օրը կայացել են տեղական խորհուրդների ընտրությունները, որոնցում Պեկինի աջակցությունը վայելող թեկնածուները ջախջախիչ պարտություն են կրել:

Քվեարկության նախնական արդյունքների համաձայն՝ քաղաքի 18 շրջանային խորհուրդների 452 անդամներից 396-ը ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչներ են լինելու, որոնք կտրականապես դեմ են Հոնկոնգում Պեկինի ազդեցության աճին:

Նախորդ գումարման տեղական խորհուրդներում անդամների մեծամասնությունը Պեկինի աջակցությունը վայելող գործիչներն էին:

Կիրակնօրյա քվեարկությունն աչքի է ընկել նաև ընտրողների մասնակցության աննախադեպ բարձր ցուցանիշով: Տեղական խորհուրդների ընտրությանը մասնակցել է Հոնկոնգում գրանցված ընտրողների 71 տոկոսը` նախորդ ընտրությունների 47 տոկոսի դիմաց:

XS
SM
MD
LG