Մատչելիության հղումներ

Անվտանգության խորհրդի քարտուղարը վաղը կմեկնի Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ նիստերին


Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ

Սույն թվականի նոյեմբերի 26-28-ը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կլինի Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստին և ԱԽ քարտուղարների կոմիտեի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի ու պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին հաղորդում է Հայաստանի ԱԽ քարտուղարի մամլո խոսնակը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG