Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հիշեցնում է, որ նոյեմբերի 25-ից բեռնարկղերով Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները ևս իրականացվելու են Գյումրի քաղաքում գտնվող նորակառույց Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնում:
«Այսպիսով, նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին կտեղափոխվի Գյումրի քաղաք։ Իսկ մինչ այս սահմանը հատած ավտոմեքենաները, որոնց նշանակման վայրը եղել է քաղաք Երևանը, կմաքսազերծվեն Երևանում», - ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյումրիում սկսվել է հոկտեմբերի 14-ից: