Մատչելիության հղումներ

Պուտինի համոզմամբ, ռուսական բանակը հաջողությամբ կանխել է իսլամիստ զինյալների զանգվածային անցումը Սիրիայից ՌԴ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստին, 22-ը նոյեմբերի, 2019թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստին, 22-ը նոյեմբերի, 2019թ.

«Ռուսաստանի Զինված ուժերին հաջողվել է կանխել Սիրիայում գործող զինյալների զանգվածային վերադարձը Ռուսաստան», - այսօր կայացած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Բանակային ստորաբաժանումները լիարժեքորեն կատարել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները, գրագետ ու խիզախ պահվածք են ցուցաբերել`թույլ չտալով որպեսզի զինյալները Սիրիայի տարածքից զանգվածաբար տեղափոխվեն մեր երկիր», - նշել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահի խոսքով, Սիրիայում իրականացված գործողությունները «Զինված ուժերի համար մասնագիտական լուրջ քննություն դարձան»:

XS
SM
MD
LG