Մատչելիության հղումներ

Սիրիացի քրդերը կրկին քարկոծել են թուրք և ռուս զինվորականներին


Սիրիա - Քրդերը քարկոծում են թուրքական զինված ուժերի զրահամեքենան, 8-ը նոյեմբերի, 2019թ․

Այսօր Սիրիայի հյուսիսում մեկնարկել է ռուս-թուրքական համատեղ պարեկային հերթապահության հերթական` չորրորդ փուլը:

Թուրքիայի պաշտպանության նախարարության տեղեկության համաձայն` «հերթապահությունն իրականացվել է սիրիական սահմանամերձ Ալ-Դարբասիյա քաղաքի մերձակայքում` անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ»:

Ինչպես և համատեղ ծառայության նախորդ փուլում, այս անգամ ևս ռուս և թուրք զինվորականներին տեղափոխող շարասյուները քարկոծվել են տեղացի քրդերի կողմից:

Recommended

XS
SM
MD
LG