Մատչելիության հղումներ

Լրտեսական սկանդալը Սերբիայի և Ռուսաստանի միջև, ըստ Վուչիչի, չի վտանգի երկու երկրների բարեկամությունը


Սերբիա - Արտապատկերում սկանդալային տեսանյութից
Սերբիա - Արտապատկերում սկանդալային տեսանյութից

Սերբիայի հատուկ ծառայությունները բացահայտել են լայնածավալ լրտեսական գործողություններ ռուս լրտեսների և սերբ ներկայիս ու նախկին զինվորականների միջև։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, հավելելով, այդուհանդերձ, որ սկանդալը չի վտանգի Մոսկվայի և Բելգրադի բարեկամությունը:

Վուչիչը այս մասին խոսել է Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, որը հրավիրվել էր Youtube- ում հրապարակված մի տեսանյութի պատճառով, որտեղ ռուս փոխգնդապետ Գեորգի Կլեբանը՝ Սերբիայում Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդի նախկին տեղակալը, Բելգրադում մի անձի գումար է փոխանցում։

Վուչիչի խոսքով՝ գումար ստացողը Սերբիայի նախկին զինվորական է։

Սերբիայի նախագահը նշել է, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել անցած դեկտեմբերին, և չի հայտնել, թե ում կողմից է տեսանկարահանվել, սակայն ասել է, որ ոչ հատուկ ծառայությունների կողմից։

Ալեքսանդր Վուչիչը հավելել է, որ Սերբիայի հատուկ ծառայությունները փաստեր ունեն ռուս այլ լրտեսների վերաբերյալ ևս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG