Մատչելիության հղումներ

Սերբիայի իշխանությունները հետաքննություն են սկսում սկանդալային տեսանյութի կապակցությամբ


Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչ, արխիվ
Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչ, արխիվ

Սերբիայի իշխանությունները հայտարարել են, թե հետաքննություն են սկսում Youtube-ում հրապարակված տեսանյութի կապակցությամբ, ուր պատկերված է, թե ինչպես է այդ երկրում գործող ռուսաստանցի դիվանագետը գումար փոխանցում Սերբիայի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկին:

Վարչապետ Անա Բրնաբիչը հայտարարել է, որ հանձնարարել է ռազմական հետախուզությանը հետաքննություն սկսել՝ պարզելու, թե տեսանյութում պատկերված անձը արդյոք Ռուսաստանի ռազմական հետախուզության գործակալ է:

Սպասվում է, որ նախագահ Ալեքսանդր Վուչիչի գլխավորությամբ այսօր հրավիրվելու է Սերբիայի Անվտանգության խորհրդի նիստ:

Վուչիչը հանդիպելու է նաև Սերբիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Հարչենկոյի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG