Մատչելիության հղումներ

«Դոլմամա» ռեստորանի տանիքի հրդեհը մեկուսացվել է


Երևանի «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը ժամը 16:08-ին մեկուսացվել է: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել։ Ժամը 14:19-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել էր «Թիվ-3» կանչի:

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողներին ասել էր, որ նախնական տեղեկություններով տուժածներ չկան։

XS
SM
MD
LG