Մատչելիության հղումներ

Ըստ ԱԻ նախարարի, «Դոլմամա» ռեստորանի տանիքում հրդեհի հետևանքով տուժածներ չկան


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը զրուցում է լրագրողների հետ, 21-ը նոյեմբերի, 2019թ., Երևան
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը զրուցում է լրագրողների հետ, 21-ը նոյեմբերի, 2019թ., Երևան

Դեռևս վարկած չկա, թե ինչից է հրդեհ բռնկվել «Դոլմամա» ռեստորանի տանիքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Նա նշեց, որ տուժածներ չկան։ «Հիմնական կրակը տանիքում է եղել։ Հրշեջները կմտնեն տանիքի տակ, որ տանիքի տակի հրդեհները փորձեն հանգցնել», - ասաց նախարարը։

Նա չմեկնաբանեց դիտարկումը, թե այս հրդեհը կարող էր դիտավորություն լինել։

Նշենք, որ այսօր՝ ժամը 13:46-ին, «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել։ Ժամը 14:10-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Ժամը 14:19-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ-3» կանչի:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան 10 հասցեում գտնվող ռեստորանի տանիքում: Այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG