Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով Ռուսաստանում է, ապա կմեկնի Բելգիա


ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` Մոսկվա:

Այստեղ նա մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գիտության և տեխնիկայի ոլորտի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցությանը: Վաղը Արայիկ Հարությունյանը Ֆինլանդիայի գիտության և մշակույթի նախարարի հրավերով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու ԵՄ խորհրդում Ֆինլանդիայի նախագահության շրջանակում կայանալիք Արևելյան գործընկերության կրթության հարցերով նախարարական հանդիպմանը:

Կրթության նախարարական հանդիպումը, որն անցկացվում է տարին մեկ անգամ, կազմակերպում են տվյալ ժամանակահատվածում նախագահող անդամ երկրները: Միջոցառմանը հրավիրված են Արևելյան գործընկերության, ԵՄ նախագահության եռյակի և այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այս տարի հանդիպումն անցկացվում է «Ապագա ուսուցում և դասավանդում» խորագրով՝ հստակ ուղղվածություն ունենալով ուսուցիչների որակի ապահովումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG