Մատչելիության հղումներ

Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում այսօր և վաղը ձյան տեղումներ են սպասվում


Ձյուն Հայաստանի լեռներում, արխիվ
Ձյուն Հայաստանի լեռներում, արխիվ

Այսօր ցերեկը և վաղը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։ Նոյեմբերի 23-25-ը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը շինարարական աշխատանքների հետևանքով բեռնատարների համար փակ է, որպես այլընտրանքային է սահմանվել Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG