Մատչելիության հղումներ

Թրամփը չի բացառում իր մասնակցությունը իմփիչմենթի լսումներին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ կարող է ցուցմունքներով հանդես գալ իր պաշտոնանկության հիմքերը քննող կոնգրեսական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում: Այդ մասին Թրամփն այսօր գրել է Twitter-ի իր էջում:

«Թեև ես որևէ սխալ չեմ գործել և չէի ցանկանա առավել մեծ կարևորություն հաղորդել այդ ոչ պատշաճ, խաբեության վրա հիմնված գործընթացին, լսումներին մասնակցելու գաղափարն ինձ դուր է գալիս», - գրել է Թրամփը:

ԱՄՆ նախագահի խոսքով, ինքը «լրջորեն դիտարկում է ցուցմունքներով հանդես գալու հնարավորությունը»:

XS
SM
MD
LG