Մատչելիության հղումներ

«Արմավիր» ՔԿՀ կալանավորի մահվան կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակվել


«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, արխիվ
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, արխիվ

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) նոյեմբերի 16-ին կախված վիճակում հայտնաբերված կալանավորված անձի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն՝ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործին զուգահեռ։

Ծառայողական քննությունից բացի, նախարար Ռուստամ Բադասյանի նախաձեռնությամբ, համապատասխան մասնագետների ներգրավմամբ, կիրականացվի 2019 թվականին քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի ուսումնասիրություն՝ քրեակատարողական հիմնարկներում նման դեպքերի պատճառները բացահայտելու և կանխելու նպատակով, ասված է Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Հիշեցնենք, շաբաթ օրը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է կալանավոր Սարգիս Աբելյանի դին՝ երկրորդ հարկի մահճակալից մարզահագուստի ամրակապով կախված վիճակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG