Մատչելիության հղումներ

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է կալանավորի դի


«Արմավիր» ՔԿՀ, արխիվ

Հայաստանի ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում երեկ երեկոյան հայտնաբերվել է կալանավորված անձի դին: Այս մասին հայտնում են Քրեակատարողական հիմնարկից:

Մանրամասնվում է, որ նա ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորված անձ, ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով մեղադրվող, 07․10․1998թ․ ծնված Սարգիս Հակոբի Աբելյանն էր:

Նրա դին հայտնաբերվել է 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի ամրակապով կախված վիճակում։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG